Ապրիլի 18-ի եղանակային կանխատեսումը
Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում ապրիլի 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Կարծիքներ