Վարդենիսն ու վարդենիսցին ամուր կանգնած են մեր պետականության, անկախության և ինքնիշխանության համար․ Վարդենիսի համայնքապետարան

Վարդենիսն ու վարդենիսցին ամուր կանգնած են մեր պետականության, անկախության և ինքնիշխանության համար․ Վարդենիսի համայնքապետարան

Վարդենիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ, հարգելի վարդենիսցիներ, այսօր մամուլում կեղծ լուրեր են տարածվել թե իբր ես՝ Ահարոն Խաչատրյանս, և մեր խմբակցությունը՝ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունը միացել են ընդդիմության կողմից հայտարարված գործադուլների և դասադուլների կոչին։

Նախ պետք է հայտնեմ, որ այդ տեղեկությունը ամբողջականությամբ կեղծ է։ Ոչ ես, ոչ էլ մեր խմբակցությունը չենք միացել այդ կոչերին։

Սիրելի վարդենիսցիներ, ձեզ ու ողջ հայությանը կոչ եմ անում արտաքին վտանգի ժամանակ համախմբվել պետության և պետականության շուրջ, տուրք չտալ անհայտ կենտրոններից ղեկավարվող անհայտ խմբերի սադրիչ գործողություններին։

Մենք հիմա պիտի մտածենք մեր արցախցի քույրերին ու եղբայրներին հնարավորության չափով օգնելու և մեր պետականությունը ամուր պահելու մասին։

Վարդենիսն ու վարդենիսցին ամուր կանգնած են մեր պետականության, անկախության և ինքնիշխանության համար»;

Հետևեք մեզ նաև Տելեգրամում