Կոսովոն վերաբացել է Սերբիայի հետ սահմանային անցակետը
Կոսովոն վերաբացել է Սերբիայի հետ իր ամենամեծ սահմանային անցակետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն ճնշում են գործադրում Կոսովոյի և Սերբիայի վրա՝ հետ կանգնելու աճող առճակատումից, որի արդյունքում Սերբիան իր բանակը մարտական ամենաբարձր պատրաստության է բերել:
Հյուսիսային Կոսովոյում սերբերը, ովքեր դեկտեմբերի 10-ից ճանապարհին արգելապատնեշներ էին կանգնեցնում՝ ի նշան սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ բողոքի, համաձայնել են դրանք հեռացնել, երբ նրան տեղափոխել են տնային կալանքի:
Կարծիքներ