Չինաստանում կորոնավիրուսի տարածումն իր ազդեցությունը կունենա մնացած աշխարհի վրա. վիրուսաբան
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է և իր ազդեցությունը կունենա մնացած աշխարհի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել իսպանացի վիրուսաբան, Կենսատեխնոլոգիայի ազգային կենտրոնի կորոնավիրուսային լաբորատորիայի տնօրեն Լուիս Էնխուանեսն El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։ «Վարակումները շատ են, իսկ դա նշանակում է, որ կլինեն շատ ավելի մուտացիաներ, և կհայտնվեն նոր տարբերակներ: Դա կասկադային ազդեցություն կունենա մնացած աշխարհի վրա:
Ավելի մեծ թվով վարակման դեպքերը միշտ հանգեցնում են ավելի լուրջ դեպքերի և ավելի շատ մահերի, ինչը ենթադրում է ավելի շատ ռիսկերե, - ասել է վիրուսաբանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ նոր տարբերակները, որպես կանոն, վիրուսի ավելի թուլացած ձևեր են ներկայացնում: Լուիս Էնխուանեսի խոսքով՝ թեև ներկայիս իրավիճակն անհանգստության առիթ է տալիս, սակայն աշխարհը «շատ ավելի լավ Է պատրաստված»: Մասնագետը շեշտել է նաև պատվաստանյութերի դերն այս հարցում: Չինաստանը դեկտեմբերի սկզբին մեղմացրել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, ինչից հետո երկրում ամենուրեք կորոնավիրուսի տարածում Է արձանագրվել:
Ինչպես կարծում են մասնագետները, դրանք թուլացած շտամներ են, ուստի հիվանդությունը սովորաբար ընթանում է մեղմ ձևով, իսկ մահվան հավանականությունը չափազանց ցածր է: Այնուամենայնիվ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կպահանջեն Չինաստանից ժամանող ուղևորներից, ինչը պայմանավորված է այդ երկրում կորոնավիրուսի դեպքերի աճով:
Կարծիքներ