ՔԿՀ-ի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ
2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, տարածքում հերթական շրջայց կատարելիս, բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ:
Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով բյուրեղանման և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,4 և 1,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ