Տավուշում պետական սահմանի դեմ պայքարողների հայրենիքը Խեյրիմլի՞ն է, թե՞ Կըզըլ Հաջիլին
Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տավուշում պետական սահմանի դեմ պայքարողների հայրենիքը Խեյրիմլի՞ն է, թե՞ Կըզըլ Հաջիլին ․․․ իսկ միգուցե Աղաշը Ասկիպարա՞ն։
‼️ Պետական սահմանի ստեղծմանը ընդդիմացողներից քանի՞սն են պատրաստ կռվել հանուն ադրբեջանական բնակավայրերի։
‼️ Քանի՞սն են պատրաստ կռվել հանուն այն ադրբեջանական բնակավայրերի, որ երբեք Հայաստանի կազմում չեն եղել։
‼️ Քանի՞սն են պատրաստ իրենց ամուսնուն, հորը, զավակին պատերազմ ճանապարհել։
‼️ Քանի՞սն են պատրաստ կրել պատերազմի դառը հետևանքները։
Վարձու քարոզիչներից՝ և ոչ մեկը, պատերազմի հետևանքները կրելու ենք բոլորս, առաջին հերթին տեղաբնակ գյուղացին ու շարքային զինվորը։
Իսկ պատերազմը սարերի հետևում չէ, ատամները սրած հարմար առիթի են սպասում, որ նախ տարածքներ նվաճեն Հայաստանից, ապա Հայաստանը ծայրագավառի վերածեն ու Ղարաբաղի պես սկուտեղի վրա մատուցեն։
Մենք բավարար քաղաքական կամք ու վճռականություն պետք է ունենանք պատերազմ սկսելու հիմքերը չեզոքացնելու համար։ Բավական է, ինչքան մատաղացու գառան նման մորթվեցինք՝ բնազդաբար տրվելով «փրկիչների» քաղցր խոստումներին։ Ոչ ոք չի փրկելու, Ղարաբաղը վառ օրինակ»։
Կարծիքներ