Հիմա ապագայի մասին խոսելու ժամանակը չէ. Չավի
Չավին նշել է «Բարսելոնայի» նպատակը մրցաշրջանի մնացած հատվածում:
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչը խոսել է Լա Լիգայում «Ռեալից» կրած պարտությունից հետո:
«Հիմա ապագայի մասին խոսելու ժամանակը չէ։ Մենք պետք է մարսենք այս պարտությունը և մտածենք «Վալենսիայի» հետ խաղի մասին։ Մնացել է վեց խաղ, պետք է աշխատել։
Լա Լիգան հաղթելը չափազանց դժվար կլինի, ուստի նպատակը հաջորդ տարի [Իսպանիայի] Սուպերգավաթին հասնելն է (դրա համար պետք է Պրիմերայում 2-րդ տեղը զբաղեցնել): Նպատակներ միշտ կան», - ասել է Չավին։
Կարծիքներ