Կորոնավիրուսի ժամանակ հակաբիոտիկների ընդունումը կարող է վտանգավոր լինել. հետազոտություն
Կորոնավիրուսի ժամանակ հակաբիոտիկների ընդունումը կարող է վատթարացնել հիվանդի վիճակն ու լուրջ բարդությունների հանգեցնել: Այս մասին ասվում է Հուաչժունի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հասանելի է Research Square-ում:
Հետազոտության հեղինակները հետեւել են կորոնավիրուսով վարակված 1613 պացիենտի առողջական վիճակին, որոնք ծանր ախտանիշներ չեն ունեցել եւ հիվանդանոց են դիմել բակտերիալ վարակի ցածր ռիսկով: Նրանց բաժանել են խմբերի, որոնցից մեկում վաղ փուլում հակաբիոտիկներ են նշանակել: Հետազոտության 30 օրվա ընթացքում պացիենտների մի մասի մոտ բարդացումներ են սկսվել: Խմբում, որտեղ հակաբիոտիկներ են կիրառվել, բարդացումների հաճախականությունն անսպասելիորեն 1,5 անգամ ավելի բարձր է եղել, քան հսկիչ խմբում:
Այդպիսով, հակաբիոտիկները նպաստել են հիվանդության զարգացմանը, երկարացրել ստացիոնարում գտնվելու ժամկետը (ավելի քան 15 օր) եւ կրկնվող վարակների զարգացումը:
Գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել հակաբիոտիկների չարդարացված կիրառումից, բացառությամբ խիստ անհրաժեշտության դեպքերի, երբ պացիենտների մոտ կորոնավիրուսը ծանր ընթացք չունի:
Կարծիքներ