Վարչապետի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմենուհի Հարությունյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ