Ազգերի լիգայի՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների
ՈՒԵՖԱ ազգերի լիգայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այս և շատ այլ հարցեր են քննարկվել այսօր ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները: Քննարկվող հիմնական թեման երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտեր վերադարձնելու հարցն էր: Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են հիգիենայի և սանիտարական միջոցառումների խստիվ պահպանման անհրաժեշտությունը հանդիպումների ժամանակ:
ՈՒԵՖԱ-ն համարում է, որ չափացանց վաղ է ազգային հավաքականների մասնակցությամբ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ընթացքում երկրպագուների ներկայությունը թույլատրելու համար: Անհրաժեշտ է անցկացնել թեստային հանդիպումներ՝ երկրպագուների ներկայության ազդեցությունը առողջապահական հետագա զարգացումների վրա որոշելու համար:
Առաջարկվեց, որպես նախադեպային հանդիպում, դիտարկել Եվրոպայի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին Բուդապաշտում կայանալիք հանդիպումը:
Կարծիքներ