Ավելի լավ է՝ Հրայր Թովմասյանը ամաչի այսքան տարիներ ընտրակեղծիքներով ընտրությունների արդյունքները դակելու համար. 1in.am
Հայաստանում որևէ մեկը չի կարող չենթարկվել օրենքներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե կա իրավական սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի ենթարկվել:
«Մյուս կարևոր շեշտադրումն այն է, որ Հրայր Թովմասյանն ասում է, թե ամոթ է զգացել հետևելով ԱԺ երեկվա նիստին, ես ուզում եմ նշել, որ երեկ մենք պատմական որոշում ենք կայացրել վերջապես՝ ՀՀ Սահմանադրության ոգին համապատասխանեցնելով 2015-ի Սահմանադրության ոգուն: Մենք բազմիցս նշել ենք, որ այդ Սահմանադրությունը ևս ենթարկվելու է փոփոխությունների, կա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որն ավելի համակարգային սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի և կդրվի հանրային քննարկման: Ինչ վերաբերում է ամաչելուն, ավելի լավ է՝ Հրայր Թովմասյանը ամաչի այսքան տարիներ ընտրակաշառքներով և ընտրակեղծիքներով ընտրությունների արդյունքները դակելու համար: Հենց դրանից ամաչելով շատ վաղուց պետք է միանար իր քաղաքական կոլեգաներին»:
Կարծիքներ