Ռոմանոս Մելիքյանի փողոցում բռնկված հրդեհի օջախները մարված են. դեպքի վայր է մեկնել 3 հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 23-ին, ժամը 10։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին:
Հրշեջ-փրկարարների կողմից հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախ, որն էլ մեկուսացվել է ժամը 13:06-ին:
Առաջին օջախում (մոտ 9000 քմ) այրվել են մոտ 3 քմ կուտակած խոտ և 60 ծառ, իսկ երկրորդ օջախում (մոտ 5000 քմ)՝ 40 ծառ:
Հրդեհը մարվել է ժամը 13:32-ին:
Կարծիքներ