Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հրթիռակոծության, սրան նախորդել են բախումներ ալ-Աքսա մզկիթում

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հրթիռակոծության, սրան նախորդել են բախումներ ալ-Աքսա մզկիթում

Իսրայելի օդուժը հարվածներ է հացրել Գազայի հատվածում «Համաս» շարժմանը պատկանող զենքի արտադրության 2 օբյեկտների և զինապահեստների: Այս հարվածները հասցվել են՝ ի պատասխան Գազայի կողմից Իսրայելի Սդերոտ քաղաքի և Յադ Մորդեխայ համայնքի ուղղությամբ արձակված 10 հրթիռների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jersualem Post պարբերականին:

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ ավելի ուշ հարվածներ են հասցվել նաև «Համաս»-ի ռազմական օբյեկտի և բազմաթիվ դիրքերի: Ըստ պաղեստինական կողմի հաղորդումների՝ Գազայի հատվածից երկիր-օդ դասի հրթիռներ են արձակվել հարվածներն իրականացնող իսրայելական ռազմական ինքնաթիռների վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում