Բլինկենը նախատեսում է այցելել Իսրայել, Պաղեստին, Մարոկկո և Ալժիր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է այցելել Իսրայել, Պաղեստին, Մարոկկո և Ալժիր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով չորս իսրայելական և ամերիկյան աղբյուրներ։
Ուղեւորությունը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը տեղի կունենա Բրյուսելում մարտի 24-ին, իսկ Բլինկենի այցը Լեհաստան՝ մարտի 25-26-ին։ Արտգործնախարարը կուղեկցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Սպասվում է, որ Բլինկենը Երուսաղեմ կժամանի շաբաթ օրը, որտեղ կհանդիպի Իսրայելի կառավարության անդամների հետ։ Այնուհետեւ նա կմեկնի Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալահ քաղաք՝ Պաղեստինի ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Դրանից հետո պետքարտուղարը կայցելի Մարոկկո եւ Ալժիր։
Ավելի վաղ պորտալը, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացրել էր, որ մարտի վերջին Բլինկենը մտադիր է այցելել Իսրայել, Պաղեստին, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։
Կարծիքներ