Ճապոնիան ասոցիացիայի անդամների հետ քննարկում է G20-ին Ռուսաստանի մասնակցության հարցը
Ճապոնիայի իշխանությունները «Քսանյակի» (G20) անդամների հետ քննարկում են այս ասոցիացիային Ռուսաստանի մասնակցության հարցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Մենք քննարկում ենք G20-ին Ռուսաստանի մասնակցության հարցը ասոցիացիայի անդամների, այդ թվում՝ նախագահող Ինդոնեզիայի հետ: Մենք մտադիր ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ հարցում՝ հաշվի առնելով իրավիճակը»,- ասել է Մացունոն։
Մարտի 23-ին Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է մասնակցել G20-ի եզրափակիչ գագաթնաժողովին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները մտադիր են խորհրդակցել դաշնակիցների և գործընկերների հետ՝ նախքան Ռուսաստանի Դաշնությանը «20»-ի խմբից հեռացնելու հնարավորության մասին հայտարարություններ անելը, սակայն կարծում են, որ. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո՝ «Ռուսաստանի համար ամեն ինչ չի կարող նորմալ ընթացք ունենալ միջազգային կառույցներում»։ Իր հերթին, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը ավելի ուշ մեկնաբանել է, որ Ռուսաստանը G20-ի կարևոր անդամ է, և այս ձևաչափին մասնակցող երկրներից ոչ մեկն իրավունք չունի այլ պետությունների դուրս թողնել դրանից։
Կարծիքներ