Քաբուլում Պակիստանի դեսպան. Ռուսաստանը կարող է նպաստել Աֆղանստանում խաղաղության հաստատմանը

Քաբուլում Պակիստանի դեսպան. Ռուսաստանը կարող է նպաստել Աֆղանստանում խաղաղության հաստատմանը

Ռուսաստանը կարող է օգնել Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատմանը, շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է Քաբուլում Պակիստանի դեսպան Մանսուր Ահմադ Խանը։

«Ռուսաստանն, անկասկած, կարևոր երկիր է Աֆղանստանում խաղաղության, կայունության և զարգացման համար, նա երկար տարիներ մասնակցում է խաղաղ գործընթացին», - ընդգծել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը և Պակիստանը Աֆղանստանում ընդհանուր նպատակներ են հետապնդում՝ պայքար համաշխարհային ահաբեկչության և թմրանյութերի արտադրության դեմ։

Դիվանագետը նաև հայտնել է, որ Ռուսաստանը հրավիրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Լահորում (Պակիստան)։ Նա նշել է, որ առաջիկա ֆորումը նվիրված է Աֆղանստանում հումանիտար ճգնաժամին և դրանից դուրս գալու ուղիների որոնմանը։ «Եկել է ժամանակը Աֆղանստանի նկատմամբ միջազգային մոտեցում մշակելու այնպիսի միջազգային տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան»,- ընդգծել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում