Օմանը Իրանից ժամանած զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել

Օմանը Իրանից ժամանած զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել

Օմանի իշխանությունները Իրանի քաղաքացիների համար մինչև 14 օրով առանց վիզայի ռեժիմ են սահմանել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Մուսկատում հանրապետության դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Հայտնում ենք մեր հայրենակիցներին, որ Իրանի քաղաքացիների՝ Օման մեկնելու համար, որը տևում է 14 օրից պակաս, վիզա չի պահանջվում»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ իրանցիները երկրում 14 օր մնալուց հետո Մուսկատ օդանավակայանում կարող են զբոսաշրջային վիզա ստանալ մեկ ամսով։

2019 թվականի սեպտեմբերին Իրանի կառավարությունը ընդմիշտ չեղարկել է մուտքի վիզաները Օմանի քաղաքացիների համար։ Որոշումն ընդունվել է երկու երկրների կառավարությունների բարեկամական հարաբերությունների կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում