Վարանդայի շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն

Վարանդայի շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:

 

Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

 

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: