Մահացել է ռուս երգիչ Յուրի Շատունովը
48 տարեկան հասակում մահացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար, ռուս երգիչ Յուրի Շատունովը:
Այս մասին Lente.ru-ին հայտնել է Արկադի Կուդրյաշովը։
Նրա խոսքով՝ արտիստը սրտի կաթված է ստացել։
Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.–ին։
Շատունովը մանկության տարիներն անցկացրել է մանկատանը, մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան է եղել։
Մանկատանը նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, ով սիրողական խմբակի ղեկավարն էր. այդ պահից սկսվեց «Ласковый май» խմբի պատմությունն ու Շատունովի կարիերան։
Կարծիքներ