Կապահովվի Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը
Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել Մ 4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների իրականացումը:
Կարծիքներ