Հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. ԼՂ տեղեկատվական շտաբ
ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը:
«Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը: Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է հայտարարության մեջ:
Քիչ առաջ ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ, կապված Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ, ԼՂ բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։ Այդ առնչությամբ տեղեկացնում են, որ ԼՂ ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։
Կարծիքներ