Ռամոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «արքայական ակումբից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ռամոսի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիսը: Այս պահին ֆուտբոլիստը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ դեռևս շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Պաշտպանն ուզում է նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի երկու տարով, իսկ «Ռեալ»-ը համաձայն չէ` հաշվի առնելով Ռամոսի տարիքը:
34-ամյա Սերխիո Ռամոսը «Ռեալ» տեղափոխվեց 2005 թվականին:
Կարծիքներ