Տիգրան Ավինյանը Սիսիանում մասնակցել է քարի վերամշակման արտադրամասի վերագործարկմանը

Տիգրան Ավինյանը Սիսիանում մասնակցել է քարի վերամշակման արտադրամասի վերագործարկմանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը նախօրեին մասնակցել է Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Ավինյանը գրել է.

«ԶՊՄԿ-ին պատկանող արտադրամասը չէր գործում 2019թ. ի վեր, և այս տարի է ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության որոշմամբ վերագործարկվել։ Այն արդեն ունի 40 աշխատատեղ, բայց արտադրական հզորության ընդլայնման պարագայում կարող է ապահովել մինչև 100։

Տնտեսական նման միավորների ու համապատասխան ենթակառուցվածքների շնորհիվ է, որ Հայաստանի մարզերը կարող են զարգանալ՝ ինչպես բնակչությանը աշխատատեղերով ապահովելու, այնպես էլ տեխնոլոգիական զարգացմամբ տնտեսությունը վերափոխելու միջոցով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում