Ավստրիայի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ուրբաթ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը Վիենա քաղաքում: Դա պարզապես փոքր ներարկում էր եւ վերջ»,-գրել է նա: Ընդ որում՝ նախագահը հավելել է, որ ինքնազգացողությունը լավ է: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, իմունիզացիան ապահովում է անվտանգությունը:
«Լիահույս եմ, որ առաջիկայում բավարար չափով պատվաստումներ կիլնեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան պատվաստվել»,-ընդգծել է Վան դեր Բելենը եւ նկատել, որ պատվաստումը կարեւոր գործոն է նորմալ կյանքին վերադառնալու համար:
Չի նշվում, սակայն, թե որ պատվաստանյութով է պատվաստվել Ավստրիայի նախագահը:
Կարծիքներ