Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան

Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան

Վերջին տվյալներով Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել, ինչը մտահոգիչ է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության սրումը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ  մյուս ուղղություններով ունեն արտահանման աճ:

«Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդյունքում, կարծում ենք, արտահանման ծավալները կսկսեն աճել, որովհետև այն դեֆիցիտը, որ առաջացել է նաև ռուսական շուկայում բազմաթիվ արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել»,- ասաց Քերոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում