Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը կոչ է արել անուշադրության չմատնել հայ ժողովրդին
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով իր ելույթը Կանադայի սենատում։
«Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք մեր անցյալը մոռանալու հետևանքները։ Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամութ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսին Արցախն է։ Խնդրում եմ՝ տեսեք, թե ինչպես եմ կոչ անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին»,- գրել է նա։
Կարծիքներ