ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ն անցել է միջազգային հերթական հավատարմագրումը

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ն անցել է միջազգային հերթական հավատարմագրումը

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հերթական անգամ անցել է միջազգային հավատարմագրման պարբերեկան գործընթացը՝ Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի կողմից (ANAB), ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջներին համապատասխան:

ՊՈԱԿԻ սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ամեն տարի ընդլայնում է ոլորտը որևէ ցուցանիշով կամ ցուցանիշներով և պարբերական գնահատման այս տարի անցկացված գործընթացում ևս լաբորատորիայում որևէ անհամապատասխանության չի գրանցվել:

 

 

 

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում