Գիտնականները հանյտնաբերել են ցրված սկլերոզի բուժման նոր մեթոդ

Գիտնականները հանյտնաբերել են ցրված սկլերոզի բուժման նոր մեթոդ

Արյան մեջ ռիլին սպիտակուցի խտության արհեստական նվազեցումը կանխում է ցրված սկլերոզի զարգացումը։ Տեխասի համալսարանի հետազոտողներն այսպիսի եզրակացության են եկել հետազոտության հիման վրա, որի արդյունքները հրապարակվել են Գիտության աջակցության ամերիկյան ասոցիացիայի կողմից հրատարակվող Science Translational Medicine բժշկական ամսագրում։

Այս դեգեներատիվ հիվանդության բուժման մեթոդները որոնելիս գիտնականները փորձերի շարք են անցկացրել արհեստականորեն վերարտադրված ցրված սկլերոզով լաբորատոր մկների վրա։ Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ լյարդի բջիջների կողմից արտադրվող սպիտակուցների պարունակության նվազեցումը հստակորեն բերել է ցրված սկլերոզի ախտանիշների ինտենիսվության նվազման եւ նպաստել է փորձակենդանիների առողջացմանը։

Գիտնականներն աշխատանքի մեջ հղում են կատարում սեփական հետազոտություններին, որոնք սկսվել են 1997 թվականին, երբ լաբորատոր պայմաններում առանձնացվել է ռիլին անվանումով սպիտակուցը, որը պատասխանատու է ուղեղի բնական զարգացման եւ իր աճին զուգահեռ նյարդային բջիջների միջեւ կապերի ձեւավորման համար։

Հետազոտողները դեռեւս այդ ժամանակ ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, որ ավելի մեծ քանակության դեպքում, քան օրգանիզմին անհրաժեշտ է, այս սպիտակուցը սկսում է բացասաբար ազդել արյունատար անոթներում նյարդային վերջավորությունների վրա, ինչը նպաստում է աթերոսկլերոզի արագ զարգացմանը։

Տեխասի համալսարանի նեյրոդեգեներացիայի տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բժշկագիտության դոկտոր Յոհաիմ Հերցի գնահատմամբ՝ ավելցուկային սպիտակուցի այսպիսի անսովոր ազդեցությունը գիտնականներին հանգեցրել է այն եզրակացության, որ դրա արհեստական նվազեցումը կանխում է սկլերոզի զարգացումը։ Հետազոտողները պարզել են, որ ռիլինը կարգավորում է արյունատար անոթների պատերին մոլեկուլների արտադրումը, որոնք պատասխանատու են ադհեզիայի (լատիներեն՝ adhaesio - կպչունություն) համար եւ ընդգրկում են մոնոցիտները (լեյկոցիտներ, որոնք պատասխանատու են օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պաշտպանության համար), դրանց թույլ չտալով ունենալ հակաբորբոքային արդյունք։

Հետազոտության մեջ նշվում է, որ ռիլինի խտության նվազեցման դեպքում նվազել է ադհեզիայի մակարդակը եւ փոքրացել մոնոցիտների ընդգրկումը, ինչը հանգեցրել է բորբոքային պրոցեսների մարման։

Ցրված սկլերոզով տառապող մարդկանց արյան մեջ ռիլինի խտությունը հստակորեն համահարաբերակցվում է հիվանդության ընթացքի փուլի հետ։ Հիվանդության սրման դեպքում դիտվում էր ռիլինի մեծացում եւ հակառակը։ Այսպիսով հետազոտողները պարզել են, որ ռիլինի արհեստական նվազեցումը կարող է դառնալ այս հիվանդության բուժման նոր մեթոդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում