ՌԴ ԶՈՒ-ն Զապորոժիեում «Իսկանդեր»-ով ոչնչացրել է անօդաչու թռչող սարքերի պահեստը և դրանց արտադրամասը

ՌԴ ԶՈՒ-ն Զապորոժիեում «Իսկանդեր»-ով ոչնչացրել է անօդաչու թռչող սարքերի պահեստը և դրանց արտադրամասը

Ռուսական զորքերը Զապորոժիե քաղաքում «Իսկանդեր»-ի հարվածով ոչնչացրել են ծանր անօդաչու թռչող սարքերի պահեստը և դրանց արտադրության արտադրամասը։

Հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին ի պատասխան Կիևի՝ ռուսական նավթագազային արդյունաբերության օբյեկտները վնասելու փորձերին։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այս տարվա ապրիլի 8-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի խոցման արդյունքում Զապորոժիե քաղաքում ամբողջությամբ ոչնչացրել են ծանր անօդաչու թռչող սարքերի պահեստը և դրանց արտադրության արտադրամասը», - հայտնել են գերատեսչությունից։

ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի համաձայն՝ հարվածը դիպել է հենց շենքի կենտրոնին։ Մոտակայքում գտնվող շենքերը գործնականում անվնաս են մնացել, մինչդեռ արտադրամասը գրեթե ամբողջությամբ ավերվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում