60 տարի առաջ` Նոր Զելանդիայում. հրապարակվել են Էլիզաբեթ թագուհու և արքայզն Ֆիլիպի մասնակցությամբ նախկինում անհայտ արխիվային լուսանկարներ և տեսանյութեր

60 տարի առաջ` Նոր Զելանդիայում. հրապարակվել են Էլիզաբեթ թագուհու և արքայզն Ֆիլիպի մասնակցությամբ նախկինում անհայտ արխիվային լուսանկարներ և տեսանյութեր

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի և նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի 1953 թվականին Նոր Զելանդիա կատարած այցից արխիվային լուսանկարներ են հրապարակվել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարներն արվել են Նոր Զելանդիայում միապետի ներկայացուցիչ սըր Ուիլուբայ Նորիի կնոջ՝ Պատրիսիա Նորիի կողմից՝ 1953 թվականի Սուրբ Ծնունդին Նոր Զելանդիա կատարած այցի ժամանակ։

Հրապարակված լուսանկարները և տեսանյութերը եզակի են. դրանցից մեկում Մեծ Բրիտանիայի արքայազն Ֆիլիպը քաշում է լողավազանի համար փչովի ներքնակը, որի վրա պառկած է միապետի ներկայացուցչի 10-ամյա դուստրը։ Տեսանյութի մեկ այլ հատվածում երևում է, թե ինչպես է արքայազնը փորձում նստել փչովի ներքնակի վրա և ընկնում է ջուրը։

Սակայն թագուհին, ով միշտ ուշադիր է իր հասարակական կերպարին, չի միացել լողավազանային զվարճանքերին։

Թագավորական զույգը Սուրբ Ծնունդն անցկացրել է Նոր Զելանդիայում միապետի ներկայացուցիչ սըր Ուիլուբայ Նորիի ընտանիքի հետ։

Վերոնշյալ լուսանկարներն ու տեսանյութերը և բազմաթիվ այլ կադրեր հեռուստաէկրաններին կհայտնվեն թագուհու 95-ամյակին նվիրված The Queen Unseen ծրագրի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում