Ադրբեջանի նախագահը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։
Ալիևը ընդգծել է, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն էլ ավելի մեծ ներդրում կունենա երկկողմ կապերի զարգացման գործում։
Գալանտը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Կարծիքներ