ՆԱՍԱ-ի տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք՝ սարք տեղադրելու
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերը և Մայքլ Հոփկինսը դուրս են եկել բաց տիեզերք, որպեսզի Միջազգային տիեզերակայանի Եվրոպական տիեզերական գործակալության մոդուլի վրա տեղադրեն մալուխ և ալեհավաք։
Տիեզերագնացները բաց տիեզերքում կգտնվեն շուրջ 6,5 ժամ։ Նրանց գործողությունները հեռարձակվում են ուղիղ եթերում։ ՆԱՍԱ-ն հաղորդում է, որ Հոփկինսն իր կարիերայի ընթացքում արդեն երրորդ անգամ է բաց տիեզերք դուրս գալիս, իսկ Գլովերն՝ առաջին անգամ։
Կարծիքներ