«Արարատի» մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Երևանի «Արարատ»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Ռոբերտ Դարբինյանը, Ալիյու Իսահն և Գևորգ Արաբյանը: Նրանց և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:
Կարծիքներ