Կարո Փայլանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Կարո Փայլանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

ՀՀԿ կենտրոնակայանում այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:

Այս մասին տեղեկացնում է Սերժ Սարգսյանի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին Համաշխարհային հայկական առաջին գագաթաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փայլանն այսօր հանդիպումներ էր ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում