Հունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմից
Հունաստանը խստորեն դատապարտում է հայ անզեն ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից և կոչ է անում հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ծայրաստիճան ցնցված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին սարսափազդու հաղորդումներից: Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը:
Կարծիքներ