Եվրոպական դիվանագետները շփվել են Նավալնիի փաստաբանների հետ
Եվրոպական դիվանագետները շփվել են Ալեքսեյ Նավալնիի փաստաբանների հետ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար Ջոզեփ Բորելի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բորելի այցը Մոսկվա կայացել է փետրվարի 4-6-ը: Նա հանդիպել է ԱԳՆ Սերգեյ Լավորվի, ռուսական հասարակական կազմակերպությունների եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ:
«Բորելի այցի ժամանակ ԵՄ դիվանագետները կապ են պահպանել Նավալնիի փաստաբանների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բորելի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ այցի նախօրեին շփվել են Նավալնիի թիմի հետ ռուս բլոգերի հետ եվրոպական դիվանագիտության ղեկավարի հնարավոր հանդիպումը կազմակերպելու համար:
Կարծիքներ