«Սիրելի դայակներ և դաստիարակներ, ձեր աշխատավարձը բարձրանում է». քաղաքապետ

«Սիրելի դայակներ և դաստիարակներ, ձեր աշխատավարձը բարձրանում է». քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը մանրամասներ է ներկայացրել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման գործընթացից։

«Ավագանու նիստով հաստատված կարգը ուժի մեջ է մտել փետրվարի մեկից, հաստիքացուցակը հաստատելուց հետո վերահաշվարկ կարվի, փետրվարի և մարտի համար մանկապարտեզների աշխատակիցները բարձրացված դրույքաչափով կստանան։ Աշխատավարձերը կբարձրանան 15-31%–ով»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է. «Սիրելի դայակներ, սիրելի դաստիարակներ, ձեր բոլորի աշխատավարձը բարձրանում է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում