Այսօրվանից անորոշ ժամանակով ես դադարեցնում եմ իմ լրագրողական գործունեությունը և այդ ազատված ժամանակը նվիրելու եմ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու գործին
Սիրելի ընկերներ և հետևողներ,
այսօրվանից անորոշ ժամանակով ես դադարեցնում եմ իմ լրագրողական, փորձագիտական գործունեությունը և այդ ազատված ժամանակը նվիրելու եմ Արցախից բռնի տեղահանված իմ ընկերներին և կարիքավորներին օգնելու գործին:
Խնդրում եմ ինձ չհրավիրել որևէ եթեր, խնդրում եմ ինձ չկապել արտասահմանյան որևէ լրատվամիջոցի հետ հարցազրույցի համար, խնդրում եմ չհրավիրել բաց կամ փակ քննարկումների:
Բավարարվելու եմ ԱՆԻ կենտրոնի նյութերով կիսվելով և ուղիղ եթերներով, եթե դրա կարիքը զգամ:
Բարեկամաբար՝ Թաթուլ
Կարծիքներ