Հարավաֆրիկյան Հանրապետությունը կրկին առաջատարն է Աֆրիկայում կորոնավիրուսով վարակումների ցուցանիշով. Известия
Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 470 հազարը, իսկ մահվան դեպքերի թիվը մոտեցել է 7.5 հազարին: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով տեղական eNCA հեռուստաալիքին:
Նշվում է, որ այդպիսով, Աֆրիկայում վարակվածների կեսից ավելին գտնվում են ՀԱՀ-ում:
Բժիշկները համարում են, որ վարակումների նման ցուցանիշը բացատրվում է Աֆրիկայի բոլոր երկրների մեջ բնակչության շրջանում կորոնավիրուս ախտորոշող ամենախոշոր ծրագրային թեստավորմամբ:
Ինչպես գրում է ТАСС-ը՝ այս տեսակետը հաստատել է ՀԱՀ Բժշկական հետազոտությունների խորհրդի աշխատակից Ալֆրեդ Տուտլոան:
Կարծիքներ