ԱՄՀ-ն Կոլումբիային 9.8 մլրդ դոլարի վարկ կտրամադրի
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հավանության է արժանացրել կոլումբիային 9.8 մլրդ ԱՄՆ դոլարի երկամյա վարկի տրամադրման ծրագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Կոլումբիան «ունի շատ ամուր տնտեսական հիմք», և երկրի իշխանությունները «նախկինի պես խստորեն հավատարիմ են այն քաղաքականությանը, որը կենտրոնացած է կայուն տնտեսական զարգացման տեմպերի պահպանման վրա»։ Միաժամանակ երկիրը «դեռևս խոցելի է արտաքին ռիսկերի նկատմամբ», որոնց բնույթը «փոխվել է, այդ թվում՝ անորոշության բարձր մակարդակի պատճառով» Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և «համաշխարհային գնաճային ճնշման» ֆոնին։
Կարծիքներ