ԵՄ-ն հաջորդ շաբաթ կարող է հավանություն տալ ռուսական նավթի փուլային էմբարգոյին. NYT
Եվրամիության անդամ երկրները կարող են հաջորդ շաբաթվա ընթացքում պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում համաձայնեցնել ռուսական նավթից փուլային հրաժարվելու նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները կհանդիպեն՝ մայիսի 4-ին քննարկելու նախագիծը և ակնկալվում է, որ մինչև շաբաթվա վերջ հավանության կարժանացնեն այն:
Կարծիքներ