Հայտնի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստան այցի նպատակը

Հայտնի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստան այցի նպատակը

Հուլիսի 16-ին տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

ԱԳ նախարարությունը հայտնում է, որ այցի նպատակն է վերահաստատել Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացման շարունակականությանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը, ինչպես նաև՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Այցելության ընթացքում Շառլ Միշելը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում