Ճապոնիայում սողանքի հետևանքով մոտ 10 տուն է ավերվել

Ճապոնիայում սողանքի հետևանքով մոտ 10 տուն է ավերվել

 

Առնվազն 10 տուն ավերվել կամ լրջորեն վնասվել է Յամագատա պրեֆեկտուրայի Ցուրուոկայի սողանքի հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է NHK հեռուստաալիքը ։

Նրա խոսքով՝ փրկարարները չեն կարող կապ հաստատել դեպքի վայրում բնակվող առնվազն երկու անձի հետ։ Սողանքի ընդհանուր լայնությունը հասնում է մոտավորապես 100 մ-ի։

Եվս երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանք լուրջ վնասվածքներ չեն ունեցել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում