Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն` անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին․ ԱԻ նախարար

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն` անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին․ ԱԻ նախարար

Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ցավոք այս աղետալի իրավիճակի հետևանքով ունենք 16 զոհ և 2 անհետ կորած։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն `անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում տուժածներին։ Այս պահին ևս իրականացվում են որոնողա-փրկարարական, հովացման, ինչպես նաեւ տարածքի մաքրման աշխատանքներ։ Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ վայրկյանից մեր կողքին են»,- գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում