Կոտ դ’Իվուարի դարպասապահը որակազրկվել է 18 ամսով
Կոտ դ՛ Իվուարի դարպասապահ Սիլվեն Գբոուոն որակազրկվել է 18 ամսով։
ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Կամերունի դեմ խաղից հետո (0-1) տրիմետազիդինի թեստը դրական արդյունք է տվել։
Դրանով 33-ամյա ֆուտբոլիստի կողմից խախտվել է ՖԻՖԱ-ի հակադոպինգային կանոնների 6-րդ և Կարգապահական օրենսգրքի 17-րդ հոդվածները։
Որակազրկումը տարածվում է բոլոր տեսակի խաղերի վրա՝ սկսած 2021-ի դեկտեմբերի 23-ից, երբ դարպասապահին հեռացրել էին ֆուտբոլից։
Կարծիքներ