ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան տարածքային խնդիր կամ վեճ չունի ո՛չ Շվեդիայի, ո՛չ էլ Ֆինլանդիայի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է ռուսական RBK-ին տված հարցազրույցում։
«Մենք տարածքային խնդիրներ կամ հարցեր չունենք ո′չ Ֆինլանդիայի, ո′չ էլ Շվեդիայի հետ։ Եվ մենք չունենք լարվածության կետ, չունենք առճակատման պատճառներ այս երկրների հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կարծիքներ