Վահան Քերոբյանն այցելել է Green Green կազմակերպության էկոկենտրոն

Վահան Քերոբյանն այցելել է Green Green կազմակերպության էկոկենտրոն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին այցելել է Green Green  կազմակերպության էկոկենտրոն, որը հիմնադրվել է 2023 թ. դեկտեմբերին։

Կազմակերպության հիմնադիր Դանա Վերգիլյուշը նախարարին ներկայացրել է էկոկենտրոնի գործունեությունը, որի հիմնական  
առաքելությունն է՝ նպաստել  էկոհանրույթի միավորմանը և  հանրության շրջանում էկոլոգիական մտածելակերպի զարգացմանը։

Կազմակերպությունն առաջնորդվում է զրո թափոնների հայեցակարգով (zero waste)։

Էկոկենտրոնում առկա է թափոնների սորտավորման կետ, ներկայացված են ափսայքլ-բրենդներ և երկրորդական հումքից պատրաստված իրեր։ 

Նորաբաց կենտրոնում նախատեսվում է անցկացնել քննարկումներ, դասընթացներ, ժամանցային և կրթական միջոցառումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում