Գուտերեշը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ճգնաժամային կոորդինատոր է նշանակել
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ամին Ավադին նշանակել է որպես Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերով ՄԱԿ-ի ճգնաժամային կոորդինատոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայում հումանիտար կարիքներն ամեն ժամ ավելանում են: Զոհվում է խաղաղ բնակչությունը: Առնվազն 100 հազար ուկրաինացիներ ստիպված են լքել իրենց տները»,- հայտարարել է Գուտերեշը՝ հայտնելով նոր նշանակման մասին: Նա ընդգծել է, որ Ավադը կոորդինացնելու է ՄԱԿ-ի գործողությունները՝ «այդ թվում և հումանիտար արձագանքումը շփման գծի երկու կողմերում»:
Ամին Ավադը տարբեր տարիների ընթացքում մի շարք պաշտոններ է զբաղեցրել փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակում: Մասնավորապես, աշխատել է Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում:
Կարծիքներ