Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 204-ի
Բրազիլական Պետրոպոլիսում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների և ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 204-ի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Globo հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարար ծառայությանը։
Մեկ օր առաջ գրանցվել էր մահվան 195 դեպք։
51 մարդ դեռ անհետ կորած է համարվում։ Զոհերի թվում առնվազն 33-ը երեխաներ և դեռահասներ են։ Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն իններորդ օրն է, այն բարդանում է ուժեղ քամիներով և շարունակվող անձրևներով։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղեկություն են ստացել գրեթե 190 սողանքների և 230 փոքր միջադեպերի մասին, վնասվել է 80 բնակելի շենք, որից առնվազն 54-ն ամբողջությամբ ավերվել է։ Քաղաքի իշխանությունները, որտեղ փետրվարի 15-ին վեց ժամում 260 մմ անձրեւ է տեղացել (ամսական նորմայից ավելի), սուգ են հայտարարել եւ արտակարգ դրություն մտցնել։
Կարծիքներ