Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր: Երկրորդ տարին անընդմեջ ԵԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև Հռիփսիմե Խուրշուդյանը:
Կարծիքներ